«Իրական տվյալները ցույց են տալիս, որ այս պահին Հայաստանի տնտեսության համար ավելի…

«Իրական տվյալները ցույց են տալիս, որ այս պահին Հայաստանի տնտեսության համար ավելի ցավալի կլիներ հրաժարվել ԵԱՏՄ շուկայից, քան դա կլիներ մինչև 2018-ը՝ կառավարության փոփոխությունից առաջ։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը այնպես է գործել, որ այս մի քանի տարիների ընթացքում մենք ավելի սերտաճել ենք Ռուսաստանի Դաշնությանը»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանն է։ Տնտեսագետը փաստում է՝ 2018-ից հետո դեպի ԵԱՏՄ, հատկապես դեպի Ռուսաստան, Հայաստանի արտահանումը աճել է մոտ 5 անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն արտահանումը նվազել է մոտ 5%-ով։

«Այսինքն՝ շուկան ինքն է ցույց տալիս, թե որտեղ է Հայաստանը ավելի արդյունավետ աշխատում։ Իհարկե, կան խնդիրներ, և պարտավոր ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, բայց պետք է հասկանալ նաև ներկա պայմանները։ Եթե համեմատենք Հայաստանի վիճակը այլ երկրների հետ, որտեղ արդեն սկսվում է տնտեսական ճգնաժամ, առկա է, օրինակ, դիզելային վառելիքի խնդիր, ապա Հայաստանի վիճակը համեմատաբար կայուն է։ Այս պայմաններում ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի միջև ընտրության հարց բարձրացնելը ավելի շատ ունի քաղաքական, նույնիսկ նախընտրական ենթատեքստ, քան տնտեսական հիմնավորում»։

Միևնույն ժամանակ տնտեսագետն ընդգծում է՝ մենք պետք է գրավենք նոր շուկաներ՝ Միջին Արևելքում, Ասիայում և Եվրոպայում։ Սակայն դա հեշտ գործընթաց չէ․ հնարավոր չէ պարզապես փակել Ռուսաստանի շուկան և անմիջապես նույն ծավալով մտնել այլ շուկաներ։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով