«Ուկրաինայի վերաբերյալ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավո…

«Ուկրաինայի վերաբերյալ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները արգելափակվում են եվրոպական էլիտայի կողմից», — հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պեկինում։
Նա նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում։
Սերգեյ Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի զսպման պատասխանատվությունը տեղափոխել Եվրոպայի վրա։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ունեն բոլոր հնարավորությունները՝ կախված չլինելու Արևմուտքի «ագրեսիվ արկածախնդրություններից»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով