#առողջություն «Լեոնարդո դա Վինչի․ հանճար, որը փորձեց «կարդալ» մարդու մարմինը»Վե…

#առողջություն
🎨 «Լեոնարդո դա Վինչի․ հանճար, որը փորձեց «կարդալ» մարդու մարմինը»
Վերածննդի մեծագույն գիտնականներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, ծնվել է ապրիլի 15-ին։ Նա ոչ միայն նկարիչ էր, այլև խորությամբ ուսումնասիրում էր մարդու մարմինը՝ դիահերձումներ կատարելով և պատկերելով ոսկորները, մկանները, ներքին օրգաններն ու նյարդային համակարգը։ Նրա նպատակը պարզապես նկարել չէին՝ նա ուզում էր հասկանալ կյանքի էությունը։
Թեպետ իր անատոմիական աշխատությունները կյանքի ընթացքում չհրատարակվեցին, դրանք դարեր անց դարձան գիտության համար կարևոր հիմք։ Դա Վինչին առաջիններից էր, ով մանրամասն նկարագրեց սրտի կառուցվածքը, փորձեր արեց գլխուղեղի կառուցվածքը հասկանալու համար և մոտ էր նույնիսկ արյան շրջանառության բացահայտմանը։
🔗 Կարդա՝ aravot.am
📲 @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով