ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմ…

ԱՀ ոստիկանության կողմից գրանցվել և այս պահին քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ամրագրվում են 2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից հիշյալ բնակավայրերի ուղղությամբ կրակելու և բազմանդամ ընտանիքի բնակարանը խոցելու դեպքի հետևանքները: Ադրբեջանական կողմը փորձում է նմանատիպ արարքներով ահաբեկել խաղաղ բնակչությանը, պահել լարվածության մեջ` հասկանալի նպատակներով այդ կերպ փորձելով ձևավորել անընդհատ վտանգի, վախի ու հայրենի հողում խաղաղ բնակվելու անհնարինության զգացողություն։ [Արցախի դատախազություն]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով