Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին 2026 թվականին աշխարհը նշում է …

🪖🇦🇲 Քանի՞ հայ է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին
🔴 2026 թվականին աշխարհը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակը: Խորհրդային Հայաստանը, որպես ԽՍՀՄ մաս, հսկայական ավանդ է ներդրել այդ հաղթանակի գործում։ Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում մարտնչել են 500 հազար հայ մարտիկներ և հրամանատարներ, որոնցից 200 հազարը զոհվել են։
🔴 100 հազար հայ պատերազմել է նաև դաշնակից զորքերի շարքերում։ Նացիստների դեմ մղված մարտերի ընթացքում 106 հայ նշանավոր մարտիկներ արժանացել են ԽՍՀՄ բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ 26-ը պարգևատրվել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններով։
🔴 Մեծ պատերազմին մասնակցած հայերից 165-ը դարձել են գեներալներ, 9-ը՝ ծովակալներ, իսկ 5-ը՝ մարշալներ։
🔴 Հայերը ներկայացված են եղել զորքերի բոլոր տեսակներում և իրենց ավանդն են ունեցել Հայրենական մեծ պատերազմի բոլոր խոշոր ճակատամարտերում։ Իսկ Կարմիր բանակի 6 դիվիզիաներ՝ 76-րդը, 89-րդը, 409-րդը, 408-րդը, 261-րդը և 390-րդը, կազմավորվել են որպես հայկական ազգային դիվիզիաներ՝ իրենց կազմում ունենալով հայ ժողովրդի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնություն։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով