⚖️ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործի քննությունը։ ՌՈ նախկին ծառայող Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ իրեն տեղեկացրել են, որ քիմիկները ավտոբուսներով գալու են, իջնեն իրենց հենակետում, ապա երթը ոտքով շարունակեն։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում իջնելու փոխարեն ավտոբուսներով խորացել են մինչեւ Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Ներկաների հարցին՝ իջնելու հրամանը փոխանցե՞լ է մյուս ավագին, որի հերթապահության ժամանակ էլ եկել է զորքը, վկան դրական պատասխանեց։
🗣 Դատախազը հայտարարեց, որ վկայի խոսքերում էական հակասություններ կան։ Նախաքննության ժամանակ վկան ասել էր, որ երբ իր հերթափոխն ավարտվել է, ինքը այդ հրամանը չի փոխանցել մյուս ավագին՝ ենթադրելով, թե նա տեղյակ է․ «Այդ խոսակցության ընթացքում է ավագը մեզ մոտեցել, դրա համար եմ ենթադրել։ Եթե իմանայի, որ չի լսել, կասեի»,– նշել է նա։
📎 Կարդալ ավելին

Քիմիկների գործով վկան հրամանը չի փոխանցել մյուս հերթափոխին՝ հիմնվելով իր ենթադրության վրա