ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը համարվում է հրադադարի խախտում, եթե այն շարունակ…

🔹ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը համարվում է հրադադարի խախտում, եթե այն շարունակվի, Իրանը նույնպես կձեռնարկի պատասխան և անհրաժեշտ գործողություններ, հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային

📌«Նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում տեղի կունենա Իրանի կողմից որոշված ​​երթուղով և Իրանի իրավասու մարմինների հետ համակարգված։ Իրանը Հորմուզի նեղուցի պահապանն է և անհրաժեշտության դեպքում չի ցուցաբերի որևէ մեղմություն իրանցի ժողովրդի շահերն ու իրավունքները երաշխավորող միջոցառումների իրականացման հարցում»,-նշել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով