Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։ Չի՛ ստացվելու. Մարիաննա Ղահրամանյանն ահազանգում է
«Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։
Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի…։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։
Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին»։
Թողնել պատասխան