Ամերիկյան բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բ…

Ամերիկյան բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա չի հստակեցրել, սակայն, թե ո՞վ կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը։ Նախորդ շաբաթավերջի բանակցություններում Վաշինգտոնը ներկայացնում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դրանք հաջողությամբ չպսակվեցին։
«Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում, — սոցցանցում գրել է Սպիտակ տան առաջնորդը՝ նաև սպառնալով, — հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»։
Իրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ Խաթիբզադե Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ»…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով