Նորից ինչ-որ կրքեր են բորբոքվել Հայաստանում 44–օրյա պատերազմի կապակցությամբ ու ո…

Նորից ինչ-որ կրքեր են բորբոքվել Հայաստանում 44–օրյա պատերազմի կապակցությամբ ու որոշ մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործունեության անցած որոշ զինվորականներ, իբր Նիկոլ Փաշինյանին հարվածելու մտադրությամբ նաև բանակի էն ժամանակվա ղեկավարությանն են սկսել մեղադրել, թե այ հենց էն ուղղությունը, որի համար էդ ղեկավարությունը, մասնավորապես գլխավոր շտաբի պետը պատասխանատու էին, փլուզվեց, ինչը ճանապարհ բացեց դեպի Շուշի։
Մինչդեռ, ըստ այդ մարդկանց, մյուս ուղղություններով, կատաղի դիմադրության շնորհիվ ադրբեջանական առաջխաղացում չկար։
Հիմա ես շատ ծավալուն չեմ խոսի էն մասին, թե ինչ սրիկայություն է էս ամենը ու թե ոնց են որոշ մարդիկ փորձում իրենց ձեռքերը տաքացնել էդ պարտության վրա ու սխալ տեղերում մեղավորներ փնտրել։ Ես ընդամենը խորհուրդ կտամ գնել ու կարդալ գնդապետ Ջոն Անթալի գիրքը, որի հղումը կդնեմ մեկնաբանությունների բաժնում։
Դա 44-օրյա պատերազմի օպերատիվ-տակտիկական լավագույն վերլուծությունն է ` արված շատ լավատեղյակ ու շատ խելացի զինվորականի կողմից։
Այդտեղ մասնավորապես մանրակրկիտ ձևով ներկայացված է ադրբեջանական գլխավոր շտաբի (իրականում թուրքական գլխավոր շտաբի) պատերազմական պլանը, որի մեխը վերը նշված ուղղութունը որպես հարվածի ծանրության կենտրոն ունենալն էր։
Մնացած հատվածներում ընդամենը այնքան ինտենսիվություն էր ապահովվել, որ հայերը չկարողանան այդ հատվածներից ուժեր հանել ու հարավային ուղղություն տեղափոխել։
Ուրիշ շատ հետաքրքիր բաներ կան գրքում։ Հաստատ արժե կարդալ, եթե ուզում եք մեր քաղաքական դաշտի գզվռտոցի ազդեցությունից լրիվ զերծ ինչ-որ բան կարդալ էդ պատերազմի մասին։
ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով