Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրո…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է «կրկնել հին սխեմաները և դավաճանել դիվանագիտությանը»։
Նա քննադատել է Վաշինգտոնին՝ պայմանավորվածությունների խախտման, ճնշման և «անօրինական գործողությունների» համար, այդ թվում՝ Իրանի դեմ ծովային շրջափակման հարցում։
Փեզեշքիանը նաև զգուշացրել է, որ նման քայլերը կարող են բացասաբար ազդել տարածաշրջանային և միջազգային անվտանգության վրա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր շահերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով