Փաստորեն «Ուժեղ Հայաստանը» հիմա էլ որոշել է Թաթոյանի հետ լեզու չգտած Չալաբյան Ավետիքին մտցնել իրենց ցուցակ:
Տղերք, եթե սա ճիշտ է, ապա շատ վատ է: Նարեկ ջան, դուք Սամվել Կարապետյանի անվան շուրջ կուսակցություն եք բացել, որ ընտրությունների՞ մասնակցեք` պարտադիր հաղթելու նպատակով, թե՞ Հայ օգնության ֆոնդ եք բացել` ձեր ձևով, որ ինչքան քաղաքական թափառաշրջիկ, ստորագրահավաքներով քամի տատանող, անտուն ու դուրսը մնացած կա` բերեք տեղ տաք ձեր ցուցակներում, որ մի քիչ էլ ձեր հաշվին քարշ տան իրենց քաղաքական դժգույն գոյությունը:
Ինձ կասե՞ք` քանի՞ գրոշի արժեք ունի Չալաբյան Ավետիքին ձեր ցուցակ մտցնելը: Օրինակ` ինքը ձեր թիմին քանի՞ ավել ձայն է բերել, երե՞ք, չո՞րս, հի՞նգ, թե՞ վեցուկես: Իսկ քանի՞ ձայն է փախցնելու իր ներկայությամբ ձեր ցուցակում, հաշվե՞լ եք:
Այսինքն` հիմա ձեր պոտենցիալ ընտրողներն ու՞մ են ձայն տալու, Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ նրա շվաքի տակ հայտնված թափառաշրջիկ ու կասկածելի դեմքերի: Իսկ վստա՞հ եք, որ իրենք ուզում են Չալաբյանների ձայն տալ, այն էլ` ձեր ցուցակով: Հետաքրքիր է` ու՞մ հետ եք խորհրդակցում էսպիսի որոշումներ ընդունելիս:
Առհասարակ, դուք խորհրդատուներ ունե՞ք, թե՞ ամբողջ թիմով եք միաբերան էսպիսի որոշումներ ընդունում: Ես վստահ չեմ, որ թիմում բոլորը համերաշխ են Չալաբյան Ավետիքների կամ թեկուզ «Ապրելու երկրի» հետ միավորման հարցում: Էլ չեմ ասում նախորդ անհասկանալի համալրումները:
Փաշինյանը Գյումրու համար որևէ մեծ սոցիալական ծրագիր այսքան ժամանակ չի արել, ինչու՞ պիտի գյումրեցին դուրս գա փողոց. Նարեկ Կարապետյան
Թողնել պատասխան