⚡️Մի շարք ՔՊ-ականներ պարբերաբար ջուրն են գցում Նիկոլ Փաշինյանի ջանքերը‼️«Փաստ» օրաթերթը
գրում է. Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»:
🔽Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն են գցում այդ ջանքերը:
❌Օրինակ՝ մեկը սոցցանցերում փողոցային մակարդակով ամենավերջին խոսքերով հայհոյում է քաղաքացիներին, մյուսը խոսում է «կրծքերի զբաղվածության» մասին, երրորդը վիրավորում է բանակում բոլոր ծառայողներին և այլն, և այլն: Ընդ որում, մի տեսակ քպական սովորություն են դարձրել՝ անել ինչ-որ խայտառակություն, հետո մի կեսբերան ներողություն խնդրել, կարծես դրանով իրենց արածը դարձավ ընդունելի:
⚡️Հասկանալի է, իհարկե, որ այդ ամենը բնորոշ է քպականներին, նրանք երբեք էլ քաղաքակիրթ խոսքով աչքի չեն ընկել:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան