📌 Նացիստները խորհրդային ժողովրդի ցեղասպանություն են իրականացրել⭐️ Շուտով մայիսի 9-ն է, և այս տոնի նախաշեմին կարևոր է խոսել նաև այն ողբերգության մասին, որը պատուհասեց խորհրդային ժողովրդին, այդ թվում նաև հայերին, XX-րդ դարի 40-ական թվականներին: Գերմանացիները խորհրդային ժողովրդի ցեղասպանություն են իրականացրել (հենց այս ցեղասպանության մասին է նաև նյութին կցված կարճ տեսահոլովակը): Ռուսաստանում հետզհետե ավելի ակտիվ են խոսում այն մասին, որ խորհրդային ժողովրդի դեմ կատարվածը ցեղասպանություն էր:
🗣 «Ռուսաստանը ձգտելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը: Այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա տեսաուղերձում», — հայտարարել է Սերգեյ Լավրովը:
📣 Ըստ նախարարաի՝ Խորհրդային ժողովրդի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը պահպանելն մեր սերունդի սրբազան պարտքն է։
🗣️ «Մենք թույլ չենք տա մոռացության մատնել այդ չարագործությունները, որքան էլ ջանան նրանք, ովքեր այսօր մտադրված են հերթական անգամ Եվրոպան ուղղել ռասայական գերազանցության մաշված ուղիով», — ասել է նա:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան