2020 թվականին ակտիվ գրառումներ էի անում նաև երեխաների թրաֆիքինգի, Հոլիվուդում կա…

2020 թվականին ակտիվ գրառումներ էի անում նաև երեխաների թրաֆիքինգի, Հոլիվուդում կատարվողի մասին, որովհետև այդ ժամանակ ցնցող փաստեր էին ջրի երես դուրս եկել։ Այս ալիքի հին հետևորդները, վստահաբար, կհիշեն։ Մշտապես մարդիկ կային, որ ծաղրում էին, դավադրության տեսություններ և այլն։
Այն, ինչ ասել ենք 2020-ին, ԱՄՆ-ում արդեն պաշտոնապես հաստատված է, հարուցված են քրեական գործեր, կան կալանավորված աստղեր ու ընթանում են դատավարություններ։ Վերջին հայտնի P. Diddy-ի աղմուկը հենց դրա մասին է։
Եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են մանրամասնորեն ծանոթանալ այդ ամենին, դրանք արդեն հրապարակային փաստեր են, ի տարբերություն 2020-ի։
Նոր էլի մի մեկնաբանություն տեսա, թե բա էտ ու՞ր էին էտ բաները, որ ասում էիք։ Ես էլ պատասխանում եմ՝ հրապարակված են, ուղեղ ունեցեք, տեսեք, թե աշխարհում ինչ է կատարվում։
Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները չենք թողնելու, դնենք ձեզ ապացուցենք, որ ինչ 2020-ին ասում էինք, ՄԵԿԸ ՄԵԿԻՆ տեղի ունեցան, թե՞ կովիդից հետո մահացություններ էլ չկան։
Եթե այս թեմայով հարց ունեք, բացեք ու ուսումնասիրեք P. Diddy-ի գործը։ Բոլոր հարցերի պատասխանները ու 2020-ին մեր արած պնդումների ապացույցները կտեսնեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով