☄️Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին. մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը‼️«Ժողովուրդ» օրաթերթի
տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյան-ը դեռևս մինչև ամառ կմնա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) ժամանակավոր կառավարիչ։
🔽Պատճառը կապված է Տաշիր Կապիտալ ՓԲԸ-ի կողմից ներկայացված դատական հայցի հետ։ Մասնավորապես, 2026 թվականի մարտի 11-ին ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ պահանջելով հաստատել, որ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը իրավունք ունի իր՝ ՀԷՑ-ում ունեցած 70% բաժնեմասը վաճառել կառավարության հետ համաձայնեցված կարգով։
☄️Դատարանը մասամբ բավարարել է ընկերության միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով այդ բաժնեմասը համաձայնեցված կարգով օտարելու հնարավորությունը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան