«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․
«Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։ Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»։
https://cdn4.telesco.pe/file/4e40baa12a.mp4?token=iD-hjXDq9mkhL2V0rBWIGYsiwP_H3qW7APpEmS5wkYFokV_NmPe_ozpWYva0PqQPQqza7mTs8h9h9GwdNaBHuEI66HBKDnIAOOLEYXkfuL7W0QOp83kKK5TrXnDT4d-chLi3A_GD2I85I7KTS8MypJnOCfpZ_SXuokc_TvjbK2Z-38q6Fg4ejY_OcO0e_fNelnMbGPcrbIz0uKg4FwcOImTKy2oYMf7RDjeqBxVK64r3-YX8ESzoV-4ZDF7UdKvFmZZW9eBy-ti3OypU2tJilIPBd-wV0iOpc_e2lHIx55Nd2RQG1hTwqMYfVwSUhGPYo2Bx5q-wDW0sWdVg2qV9UGi6ZahtHBHgDggfvoMHec93hms52fmXTMEFvv69ORyTsI2FCQHOwV69PCOGbVC9H9swNxXh6CI8qJiBfTrNViC68VR5BTiaIiiqxlJS5CU_sLIwvej7hvEQAwP5f2T5UTEvpHK6IHfqRZLkzzW3IvgvlYcGbW9jR-vtCkUrvQiy1mOU55Io1AKa_rmMHKC649L1iXjlWKpxMut8SNiShC66-1FqmqZurcrtNtHfFDhwzCrIV-86QQ1PtMVQ8yBXgJnVEtK-ynK51nfDSr9pLlxsmR7BzK72EqUxsCL5hZsKi1i9HkragMEUu13mpTo1w-H9EJQ7lnqZoMUHiYo61xI
Թողնել պատասխան