Ապրիլի 22-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անունից կազմակերպված՝ ուղղափառ Զատկի առթիվ հանդիսավոր ընդունելությանը։
Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը, մասնակցել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներ, ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր ելույթում նշել է, որ Քրիստոսի Հարության պայծառ տոնը խորհրդանշում է բարու և ողորմածության հաղթանակի հավատը, հիշեցնում է փոխօգնության և մերձավորի հանդեպ սիրո կարևորության մասին։ «Դարերի ընթացքում մեր պետությունը եղել և մնում է տարբեր կրոնների և մշակույթների ներկայացուցիչների համար հարազատ տուն։ Միջազգային և միջկրոնական համերաշխությունը եղել և մնում են ներքաղաքական կայունության և միջազգային ասպարեզում մեր ուժի առանցքային տարրերը», — ընդգծել է Լավրովը։

Թողնել պատասխան