«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է Եկեղեցու դեմ արշավում կարծես …

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:
Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով