Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտոր…

Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է որակել Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։

«Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է», — նշել է վարչապետի խոսնակը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով