Հետաքրքիր քայլ կլինի եւ այս շարժմանը նոր թափ ու լիցք կհաղորդի, եթե Հայաստանի նախկին բոլոր ղեկավարները գնան ու Բագրատ Սրբազանի դիմաց Հրապարակում, հրապարակային կերպով ժողովրդի առաջ ապաշխարեն, խոստովանեն իրենց կառավարման տարիներին գործած մեղքերը, սխալները ու բացթողումները, ազգից ներողություն խնդրեն դրա համար ու հրապարակային կերպով Սրբազանից էլ խնդրեն մեղքերի թողություն։ Դե պատկերացրեք թե ինչքան ժողովուրդ կհավաքվի այդ պատմական տեսարանը իր աչքով ունկնդրելու համար՝ եթե ոչ ողջ ազգը, ապա հաստատապես ազգի ճնշող մեծամասնությունը, որը երկար տարիներ սպասում է դրան։ Ընդ որում սա նաեւ պետք ա Հայաստանի նախկին ղեկավարներին, բոլորն էլ տարիքով են, ու հաստատապես հենց իրենց է պետք որ այս աշխարհը լքեն այս ազգի կողմից ներված։ Ես Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթների ու կանոնների գիտակ չեմ, բայց հաստատապես եկեղեցին կունենա նման գործընթացի անցկացման բավական զիլ եւ խորհրդանշական ռիտուալ։ Եթե նախկինները իրոք տենչում են հոգու փրկության, ինչպես նաեւ իրոք ցանկանում են ձերբազատվել Նիկոլից, ապա իրենց տրված է ունիկալ հնարավորություն հարյուր հազարներին բերելու Հրապարակ ու դնելու Բագրատ Սրբազանի հրամանատարության տակ…
Արգիշտի Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյան
Leave a Reply