«Իմ քայլը» հիմնադրամի դրվագներով որևէ քննություն չկա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախ…

«Իմ քայլը» հիմնադրամի դրվագներով որևէ քննություն չկա. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի դրվագներով որևէ քննություն չկա, այսօր Ծիծեռնակաբերդում հայտարարել է Հակակոռուպցիոնի նախագահ Արթուր Նահապետյանը:
Ընդդիմությունն էր ամիսներ առաջ ահազանգել, որ «Իմ քայլը» հիմնադրամը անգլերենի անվճար դասեր է խոստանում: Սա համարել էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ ժամանակ ասել էր՝ ուսումնասիրում են հարցը: Սա նշանակում է, որ հակակոռուպցիոնն, ուսումնասիրելով այս հարցը, եզրահանգել է, որ հիմնադրամը խախտումներ թույլ չի տվել: Խախտումներ, սակայն, հայտնաբերել է դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդը»: Երեկ հայտարարեցին, որ դիմել են վարչական դատարան: Պահանջում են 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով