Ապրիլի 24-ն Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մարդաշատ էր։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ կատարվեց՝ աղոթական ներկայությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Արարողությանը ներկա էին նաև ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ,պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ մտավորականներու ազգային բարերարներ։
Թողնել պատասխան