Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի շրջանակում չի…

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած այցի շրջանակում չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պակիստան կատարած կարճ այցի ընթացքում Արաղչին կքննարկի ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի առաջարկները, որոնք այնուհետև պակիստանցի միջնորդները կփոխանցեն Վաշինգտոնին։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Իսլամաբադ բանակցություններին ուղարկել իր հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին՝ Արաղչիի հետ հանդիպելու համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով