Կոչ, որը չի շարժի Բաքվի ունքըՇվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ …

Կոչ, որը չի շարժի Բաքվի ունքը

🇦🇲🇦🇲🇦🇲Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Անշուշտ, դա ողջունելի հայտարարություն է, բայց այդ հայտարարությունը ոչ թե խոսում է Բաքվում պահվող հայ պատանդների խնդրի լուծմանը միջազգային ուժեղ աջակցության, այլ գործնականում դրա բացակայության մասին: ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարությունն Ադրբեջանում ըստ ամենայնի առաջացնում է քմծիծաղ:
Ադրբեջանը իրեն թույլ է տալիս չկատարել միջազգային դատական ատյանների որոշումները: Մտածել, թե Բաքվի «ունքը շարժվելու» է ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարություններից, մոլորություն է: Եվ այստեղ, իհարկե, խնդիրը գերագույն հանձնակատարը չէ: Նա, ըստ էության, չի էլ կարող ավելին: Խնդիրն այն է, որ մենք, թերևս, պետք է չունենանք ավելի պատրանքներ, կապված ընդհանրապես միջազգային հանրություն ասվածի, միջազգային կառույցների, դատարանների, ատյանների հետ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *