Վերին Լարս տանող ճանապարհին վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը։ Մլետա–Գո…

Վերին Լարս տանող ճանապարհին վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը։
Մլետա–Գուդաուրի և Գուդաուրի–Կոբի հատվածներում տրանսպորտի երթևեկությունն իրականացվում է առանց խոչընդոտների, սակայն Գուդաուրի–Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքերից պաշտպանող թունելներով։
Կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներին թույլատրվում է անցնել թունելով միակողմանի երթևեկության կարգով։ Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով