4 ձերբակալված. Հակակոռուպցիոնը հայտնում էԳործարար Սամվել Կարապետյանի թիմակից Արթ…

4 ձերբակալված. Հակակոռուպցիոնը հայտնում է👇

Գործարար Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը և ևս երեք հոգի ձերբակալվել են ընտրակաշառքի հոդվածով հարուցված գործի շրջանակներում: «Կանդազ» մականունով նախկին հետախույզը Կարապետյանի թիմում անվտանգության հարցերով պատասխանատուն է:
«Ուժեղ Հայաստանի» համակիրը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, հայտարարում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Թե ովքեր են Ավանեսյանի հետ նույն գործով մյուս ձերբակալվածները, այս պահին հայտնի չէ:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանն» առայժմ չի արձագանքել իր թիմակիցների դեմ հարուցված այս նոր քրեական գործին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով