«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախը…

👉«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը

ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
📍Երևանը՝ քաոսային շինհրապարակ
Կառուցապատումն իրականացվում է առանց պատշաճ պլանավորման։ Արդյունքում խաթարվում է քաղաքային միջավայրը, չեն գործում ենթակառուցվածքները, նվազում են կանաչ տարածքները։
Երևանը՝ կանաչ քաղաք
Կառուցապատումը կթույլատրվի միայն ամբողջական ծրագրի դեպքում․ կառուցապատողը պետք է ապահովի նաև ենթակառուցվածք՝ դպրոց, մանկապարտեզ, հանգստի գոտի։ Շինարարության համար ծառ կտրելը կբացառվի։
📍Երևանը՝ փոսերի քաղաք
Իշխանությունն ասֆալտապատումն իրականացնում է անկազմակերպ և հաճախ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Արդյունքում՝ փոսերով լի ճանապարհներ և խցանումներ։
Երևանը՝ հարթ ճանապարհների քաղաք
Մենք կհաստատենք կարգուկանոն. աշխատանքները կիրականացվեն հստակ ժամանակացույցով, բարձրորակ նյութերով և ժամանակակից տեխնիկայով։ Կնորոգվեն այն փողոցները, որոնք իսկապես կարիք ունեն։
📍Երևանը՝ խցանված ճանապարհ
Այլևս չկա պիկ ժամ հասկացություն. օրվա ցանկացած պահի տեղաշարժվելը դարձել է գլխացավանք. ճանապարհները խցանված են, քաղաքային տրանսպորտը՝ գերբեռնված։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով