Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները«Հրապարակ» օրաթերթը գ…

💥Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները
‼️«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի ու ապօրինի կերպով Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար հող hանձնվեց Ադրբեջանին։
🔽Այդ հողերի սեփականատերերին կառավարության գաղտնի որոշումով դրամական մեծ փոխհատուցումներ առաջարկեցին։ Կիրանցից 6 ընտանիք սկզբունքորեն հրաժարվել է դրամական փոխհատուցում ստանալուց, ասելով, որ դեմ են հերոսների արյամբ, նրանց կյանքի գնով պաշտպանած հողերը Ադրբեջանին հանձնելուն եւ հողի դիմաց փող վերցնելը բարոյական չէ։
⚡️Իսկ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերի դիմաց դրամական փոխհատուցում ստացած բնակիչներն արդարանում են, որ իրենք իրենց հողերը հանձնել են ոչ թե Ադրբեջանին, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը, պետությանը եւ ՀՀ պետությունն է իրենց փոխհատուցում վճարել։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով