Իշխանություններն արցախցիներին անձնագրեր տալը ձգձգում են, որպեսզի ընտրությունների…

🇦🇲💥Իշխանություններն արցախցիներին անձնագրեր տալը ձգձգում են, որպեսզի ընտրություններին չմասնակցեն
🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը, եւ վերջին ամիսներին նրանց անձնագրեր տալու հարցում քաշքշուկներ են ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, ամեն ինչ անում են, որ ինչքան հնարավոր է՝ քիչ արցախցի մասնակցի ընտրություններին։
🔥Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։
📣Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։
🔽Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով