🇦🇿🔴Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի❌«Հրապարակ» օրաթերթը
գրում է. Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։
🔽Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։
🔥Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։
💥Հատկապես ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Բաքվում երեք տարի պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար ԱՄՆ բարձրաստիճան այրերի հետ շարունակում է բանակցել։ Խոսքն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի աղջկա ամուսնու, ինչպես նաեւ՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի մասին է, հատկապես որը մտերիմ է Աֆեյանի հետ։
‼️Պատմում են, որ Աֆեյանը համոզում է, որ այս անձինք ուղիղ դիմեն Ալիեւին՝ չսպասելով, որ ՀՀ իշխանություններն իրենց լիազորեն դա անել, որը պաշտոնական հիմք կդառնար Ալիեւին դիմելու համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան