🇦🇿 🔴 Մենք երբեք չենք փոխի մեր որդեգրած դիրքորոշումները. Ռոբերտա Մեցոլան պատասխանեց Ալիևին🔽 Ալիևի «բոցաշունչ» ելույթին արտահերթ կարգով պատասխանեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Նա շեշտեց, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։«Կարծում եմ` անհամաձայնություններ ունեցող հանդիպումները առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։
Թողնել պատասխան