Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, գ…

Հայաստանը և Թուրքիան Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, գրել է Երևանում գտնվող Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և լուսանկարներ հրապարակել։

«Հավատում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի տակ այսօր մեր ստորագրությունը դրեցինք փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության տևական մթնոլորտի ձևավորմանը»

,- գրել է Յըլմազը:

«Արդյունավետ զրույց ունեցա Թուրքիայի փոխնախագահի հետ։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։ Ողջունվեց պատմական Անիի կամրջի համատեղ վերակառուցման վերաբերյալ արձանագրության ստորագրումը»

,-X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը, հայտնում է վարչապետ Փաշինյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով