Որքան տեղյակ եմ, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ, որին միանում են նաև անկախ պատգամավորները, ընթանում է ստորագրահավաք: Կարծում եմ՝ արտահերթ նիստը պիտի տեղի ունենա: Առանձնակի մեծ սպասումներ չունեմ արտահերթից: Շատ կուզենամ, որ Նիկոլ Փաշինյանը չգա: Ես առաջարկել եմ չհրավիրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա օգտագործելու է ցանկացած հարթակ՝ ամեն ինչի մասին խոսելուց, բացի բուն խնդրից: Ես առաջարկել եմ, որ արտահերթին գան կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուներ՝ ՊՆ, Գլխավոր շտաբի պետ, գուցե կորպուսի հրամանատարներ, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը։ [Նաիրա Զոհրաբյան] |1lurer.am|