🇦🇿🇦🇲Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից🔽«Հրապարակ» օրաթերթը
գրում է. Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը, ըստ որոշ տեղեկությունների, քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ` լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։
💥Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար, մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կա՛մ դադարեցվել է, կա՛մ էլ ծավալներն են նվազել, սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ` Զելենսկու այցից հետո։
☄️Ուստի հայ գործարարներին իշխանության դեմ չհանելու նպատակով Փաշինյանը որոշել է նրանց սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիեւին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը: Բնականաբար, դրա դիմաց Ալիեւը քաղաքական զիջումներ կկորզի Նիկոլ Փաշինյանից, բայց նա դեմ չէ Ադրբեջանին նոր զիջումների գնալուց, միայն թե Ռուսաստանի հետ ոչ մի շփում չունենա։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան