Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ ներքին ընտրու…

☄️Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից
🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք:
🔽Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, Մարիա Կարապետյանը եւ այլք։ ՔՊ մի խումբ կարծում էր, որ նման մարդկանց պետք է առաջ բերել:
📣Սակայն, ըստ լուրերի, ծանրութեթեւ անելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում, ու դժգոհության նոր ալիք կբարձրանա այս վճռորոշ պահին, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով