Հայաստանը հետևողականորեն վերածվում է հակառուսական քաղաքականության կենտրոնի՝ «Ռոս…

Հայաստանը հետևողականորեն վերածվում է հակառուսական քաղաքականության կենտրոնի՝ «Ռոսիա 24»-ը ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․
«Ընտրությունը կատարված է, և այն երկրի համար բավական կոնկրետ հետևանքներ ունի․ ԵԱՏՄ արտոնությունները, որոնցից Հայաստանը տարիներ շարունակ օգտվել է, այժմ հարցականի տակ են։ Նման փորձ արդեն եղել է Մոլդովայում, որտեղ դեպի Արևմուտք շրջվելիս քանդվել են ֆերմերային տնտեսությունները և աճել է պետական պարտքը։
Գագաթնաժողովում առանձնահատուկ դեր է տրվել Զելենսկուն, թեև հենց Ուկրաինան էր ֆոսֆորային զինամթերք մատակարարում Ադրբեջանին, որոնցով գնդակոծվում էր Լեռնային Ղարաբաղը, սակայն այժմ Փաշինյանը ընդհանրապես չի բարձրացրել այդ թեման և արդեն գրեթե պատրաստ է ինքն էլ զենք մատակարարել Կիևին», — նշվում է ռեպորտաժում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով