ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա«Հրապարակ» օրաթերթը գրում…

👂😄ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա
☄️«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները» նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ իրենցից մեկը։
🔴Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով