«Ովքե՞ր են մաֆիոզները, նրանցից քանի՞սն են բանտում»․ Արթուր Խաչատրյանը՝ Աննա Վար…

⚖️ «Ովքե՞ր են մաֆիոզները, նրանցից քանի՞սն են բանտում»․ Արթուր Խաչատրյանը՝ Աննա Վարդապետյանին
Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է ուղղել՝ կապված վարչապետի հայտարարության հետ, ըստ որի երկրում գործում է մաֆիա։ Նա հետաքրքրվել է՝ ովքեր են այդ մարդիկ, որտեղ են նրանց հնարավոր ցանցերը և արդյոք արդեն կան դատապարտվածներ։
Դատախազը նշել է, որ կոնկրետ այդ ձևակերպմամբ հաղորդում չի ներկայացվել, հետևաբար համապատասխան վարույթ էլ չի նախաձեռնվել։ Նրա խոսքով՝ մի շարք տնտեսական բնույթի գործեր և մենաշնորհների հետ կապված քննություններ արդեն ընթանում են իրավական ընթացակարգերով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով