Պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը մտադիր է դատի տալ Ալեն Սիմոնյանին«Խորհրդարան…

🔽Պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը մտադիր է դատի տալ Ալեն Սիմոնյանին

«Խորհրդարանի խոսնակ կոչված անձը հայտարարել է, թե ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն, որի համար ինքը պետք է պատասխան տա։ Այս մարդիկ սանձերը թողել են, նրանք խախտում են անմեղության կանխավարկածը։ Սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ»,– «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ հայտարարեց նա։

☄️Բագրատ սրբազանի խոսքով` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ևս վիրավորել է դատարանին` ասելով, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով