«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում  են…

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում  են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Կան բերման ենթարկվածներ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով