«Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի…

«Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ թյուր կարծիք ձեւավորելը»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել, իսկ կուսակցության մի քանի թեկնածուների նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Նրա խոսքով՝ դա խախտում է ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը։
Մելոյանը պնդել է, որ իրավապահ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն և նպատակ ունեն ազդել իրենց նախընտրական գործունեության վրա՝ ստեղծելով բացասական հանրային ընկալում կուսակցության նկատմամբ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով