Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները 1.     Հիմնական ընդդիմադիր ուժերը հա…

Քարոզարշավի առաջին օրվա հակիրճ արդյունքները
 
1.     Հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես են եկել հանրությանը ուղղված ծրագրային սոլիդ ուղերձներով։
2.     Ն. Փաշինյանը գերազանցում է ստի և կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը։ Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը։ Սա պատմական անոմալիա է։
 
Մոտ մեկ ամիս զուգահեռաբար երկու պրոցես է ընթանալու. նոր սոլիդ իշխանության կազմավորման և Փաշինյանի կողմից՝ անառողջ վիճակ ստեղծելու ու հանրության միտքը թունավորելու։  
 
Ինչպե՞ս գնահատել քարոզարշավի արդյունավետությունը. հասնել նրան, որ այդ անձնավորությանը ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով