Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթովԱրփինե Սարգսյանը հայտնել է…

🔴 Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթով
Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Վեդիում աղմկահարույց գործը բացահայտվել է համայնքային ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա, և նույն օրը իրականացվել է ձերբակալություն։
Նրա խոսքով՝ ձերբակալված անձը փոխանցվել է քննչական մարմնին, իսկ հետագա որոշումները նախարարության իրավասությունից դուրս են և կապված են նախաքննության ընթացքի հետ։
Երրորդ անձի ձերբակալության վերաբերյալ նախարարն ընդգծել է, որ հարցաքննության և գործի մանրամասների մասին հայտարարությամբ պատեհ պահին հանդես կգա համապատասխան նախաքննական մարմինը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով