ՀՀ- որպես Արցախի անվտանգության երաշխավոր աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր ա…

🔹ՀՀ- որպես Արցախի անվտանգության երաշխավոր աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն ՀՀ-ի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից, ասել է Սամվել Շահրամանյանը

📌 «Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ։ Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։ Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել»,- ասել է Շահրամանյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով