Շրջադարձային պաշտոնանկություն ԻրանումԻրանի նախագահի ռազմավարական հարցերով օգնակա…

Շրջադարձային պաշտոնանկություն Իրանում

🇦🇲🇦🇲🇦🇲Իրանի նախագահի ռազմավարական հարցերով օգնական Մոհամմադ Զարիֆի պաշտոնանկությունը, անկասկած, պարզապես ներիրանյան իրադարձություն չէ: Ավելի շուտ, իրադարձությունն իհարկե ներիրանյան է, բայց դրա նշանակությունը ունենալու է շատ ավելի միջազգային ընդգրկում, քանի որ տեղի ունեցածն ըստ ամենայնի արտացոլում է իրանյան քաղաքականության փոփոխության միտումներ:
Մեծ հաշվով, Իբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում ձևավորվեց որոշակի ներքաղաքական վակուում, որը գերագույն հոգևոր առաջնորդին հաջողվեց կարգավորել ներիշխանական տարբեր թեւերի միջև որոշակի հավասարակշռություն ենթադրող համաձայնություններով: Իրավիճակի արտառոցության մասին վկայեց այն, որ պահպանողական թեւի ներկայացուցիչ նախագահի մահից հետո արտահերթ նախագահական ընտրությունը անսպասելիորեն հաղթեց ռեֆորմատոր Մասուդ Փեզեշքիանը, այն դեպքում, որ նրան գործնականում ոչ ոք չէր դիտարկում ընտրության ֆավորիտ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *