Հարգելի՛ ընթերցողներ, Տեղեկացնենք, որ մենք բացարձակապես որևէ հնարավորություն չո…

‼️ Հարգելի՛ ընթերցողներ,
🌐 Տեղեկացնենք, որ մենք բացարձակապես որևէ հնարավորություն չունենք վերահսկելու կամ արգելափակելու այն գովազդները, որոնք հայտնվում են մեր ալիքի ստորին հատվածում։ Տելեգրամի կարգավորումները, դժբախտաբար, մեզ զրկում են սեփական հարթակի գովազդային բովանդակությունը լիարժեք տնօրինելու իրավունքից։
✉️ Այս պարզաբանումը հրապարակում ենք՝ ի պատասխան վերջին օրերին ձեր կողմից ստացված բազմաթիվ մտահոգ նամակների 👉 @ArchZang_bot 👈։ Խոսքը վերաբերում է մեր ալիքում հայտնվող խիստ անընդունելի և վիրավորական գովազդներին՝ Հայաստանում գործող թուրքամետ պրոքսի ուժերի քարոզին։
Մեզ համար բացարձակապես անընդունելի է նման բովանդակության առկայությունը մեր հարթակում։
💬 Մենք խստագույնս դատապարտում ենք Տելեգրամի որդեգրած գովազդային քաղաքականությունը, որն անտեսում է ազգային արժանապատվությունն ու անվտանգային զգայուն հարցերը՝ շահույթը վեր դասելով ամեն ինչից։
🔔 Մենք ձեր կողքին ենք և կիսում ենք ձեր զայրույթը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով