Երևանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցի վերաբերյալ, այդ դեպքում հնարավոր կլինի ավելի մեղմ «ապահարզան»: Լավ կլինի` դա լինի առաջիկա ԵԱՏՄ գագաթբաժողովի ժամանակ. Պուտինը Հայաստանին կողմնորոշվելու վերջնաժամկետ է տվել
Նա հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում, և Ռուսաստանի նախագահը մեկից ավելի անգամ քննարկել է այս թեման Նիկոլ Փաշինյանի հետ։
«Օրինակ՝ հանրաքվեի անցկացում․ մեր գործը չէ, բայց լիովին տրամաբանական կլինի հարցնել ՀՀ քաղաքացիներին։ Այնուհետև մենք եզրակացություններ կանենք և կձգտենք մեղմ, խելացի և փոխշահավետ ապահարզանի», — լրագրողներին տված ասուլիսում այսօր ասել է Պուտինը և հավելել.
«Ռուսաստանը կաջակցի ամեն ինչին, ինչը օգուտ կբերի հայ ժողովրդին։ Մենք հայ ժողովրդի հետ ունենք դարերի պատմություն ունեցող հատուկ հարաբերություններ։ Եթե դա օգուտ կբերի նրանց, մենք չենք դեմ լինի դրան, բայց հաշվի կառնենք որոշակի հանգամանքներ»։ Պուտինը նաև հիշեցրել է, որ Հայաստանի հետ առևտուրը, չնայած նվազել է, այնուամենայնիվ կազմում է զգալի 7 միլիարդ դոլար, և Հայաստանը մեծ առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում»:

Թողնել պատասխան