Թրամփը վերջին հեռախոսազրույցի ընթացքում շատ արժանապատվորեն է խոսել մայիսի 9-ի մա…

Թրամփը վերջին հեռախոսազրույցի ընթացքում շատ արժանապատվորեն է խոսել մայիսի 9-ի մասին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը պատմել է, որ Թրամփին հայտնել է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադարի ծրագրերի մասին, և նա աջակցել է, սակայն Կիևից արձագանք չկա։
Ռուսաստանի համար մայիսի 9-ը «կատակային շոու կամ դաշնամուրային նվագով ներկայացում չէ», այլ սրբազան օր, ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Կիևի արձագանքը հրադադարին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև երրորդ երկրում, բայց միայն արդեն համաձայնագիր ստորագրելու համար։
ԱՄՆ-ը անկեղծորեն ձգտում է կարգավորման, սակայն սա առաջին հերթին Ռուսաստանի և Ուկրաինայի գործն է, հայտարարել է Պուտինը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով