Անահիտ Ավանեսյան. «Փողը տարիներ շարունակ ուտում էին, լափում էին ու զրկում մարդկ…

🔥 Անահիտ Ավանեսյան. «Փողը տարիներ շարունակ ուտում էին, լափում էին ու զրկում մարդկանց առողջության իրավունքից»
Կապանում ՔՊ նախընտրական հավաքի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ընդդիմությունը 30 տարվա ընթացքում չի ներդրել առողջության ապահովագրության համակարգը, քանի որ «փողը ուտում էին, լափում էին»։
Նրա խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դարձել է «անբեկանելի», և եկող տարվանից շահառուների խմբերն ավելի են ընդլայնվելու։
Ավանեսյանը նաև ընդդիմության հասցեին ասել է․ «Այսօր էլ են վառվում, ամեն օր ասում են՝ սա մինչև հունիս է տևելու։ Այդպես էլ վառվեք»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով